ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդը կանցկացվի Երևանում

28.11.2011, 11:35
ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդը կանցկացվի Երևանում
ԱՊՀ երկրների միջկրոնական խորհուրդը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության նիստը կանցկացվի Երևանում նոյեմբերի 28-29-ին՝  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի մասնակցությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) առաջնորդներ և ներկայացուցիչներ:

Նախատեսված է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ: -0-