+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի պայմանավորվածությունների կատարման ծրագիր է ստորագրվել Երևանում

12:54
25 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ծրագիր են ստորագրել ուրբաթ Երևանում:

«Ծրագրում գերակայում են Հայաստանին հետաքրքրող թեմաները, այդ թվում նաև ռազմատնտեսական համագործակցությունը, ռազմատեխնիկական ոլորտում համատեղ սերվիսային ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը, տեղեկատվական անվտանգության հետ կապված հարցերը», - ասել է Բորդյուժան փաստաթղթի ստորագրման ընթացքում:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարության հետ ՀՀ ԱԱԽ-ի կապերը խորը բնույթ ունեն, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեության խորացման պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ ՌԴ-ի և Հայաստանի անվտանգության խորհուրդների ներուժի մասնակցությամբ և օգտագործմամբ:

Բորդյուժան նաև նշել է, որ ծրագրում մեծ ուշադրության է արժանացել ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին նախապատրաստվելու հարցը, որոնք նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2012 թ.-ին:

«Հենց դա է պատճառը, որ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի գլխավորությամբ, այստեղ մեծ աշխատանքային խումբ է ժամանել, որը մի քանի օրվա ընթացքում աշխատել է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ զորավարժությունների սցենարը և որ ամենակարևորն է՝ նրանց պատրաստման ծրագիրը մշակելու համար», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ փաստաթղթում նաև ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ  կերպով օգտագործել ՀԱՊԿ-ի ներուժը՝ Հայաստանի անվտանգության ապահովման նպատակով:

«Ես անձամբ շատ գոհ եմ, որ նման համագործակցությունը շատ ամուր է: ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀՀ ԱԱԽ-ի ղեկավարող կազմի հետ նմանատիպ հանդիպումների անցկացումը թույլ է տալիս գտնել հարցեր, որոնք լուծվում են բավականին ակտիվ կերպով, ինչպես նաև թույլ է տալիս կրկնակի ճնշում գործադրել այն ուղղությունների վրա, որոնք առավել կարևոր և առաջնահերթ են՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար», - ընդգծել է Բորդյուժան:

Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ 2012 թ.-ին ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ՀԱՊԿ-ի համագործակցության շրջանակներում 15 միջոցառում կանցկացվի Երևանում և Մոսկվայում, որոնք վերաբերում են համագործակցության հարցերի լայն շրջանակին:

«Մենք չափազանց կարևորում ենք 2012 թ.-ին նախատեսված ԱԱՀՈւ հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները, և ըստ ստորագրված ծրագրի՝ Երևանում և Մոսկվայում կիրականացվեն կարևորագույն միջոցառումներ, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր համագործակցության կատարելագործմանը, ինչի վերջնական նպատակն է բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը», - ասել է նա:

Բաղդասարյանը նաև նշել է, որ ծրագրում ամրագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարման դեպքում համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կզարգանա:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ անդամ-երկրների կողմից 1992 թ.-ի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի կազմում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների