ՀՀԿ-ն խորհրդարանի խոսնակի թեկնածությունը կներկայացնի հերթական նստաշրջանից առաջ

Իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ խոսնակի նախագահի թեկնածությունը կներկայացնի հերթական նստաշրջանից առաջ (որը կմեկնարկի դեկտեմբերի 5-ին), հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո, որը գլխավորում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում: Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու մտադրության կապակցությամբ:
«Այսօր տեղի ունեցավ ավանդական աշխատանքային խորհրդակցություն՝ նախագահի գլխավորությամբ (ով գլխավորում է նաև կուսակցությունը): Մենք քննարկեցինք ներկուսակցական, աշխատանքային հարցեր: Որևէ արտառոց բան չի քննարկվել: Չեն քննարկվել նաև ձեզ հետաքրքրող կադրային հարցերը», - ասել է Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Հինգշաբթի Հայաստանի լրագրողական շրջանակներում ակտիվորեն քննարկվում էին ՀՀԿ-ի կողմից խոսնակի պաշտոնի թեկնածուի հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները:
Հայկական ԶԼՄ-ները հավանական թեկնածու են համարում ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, ով ժամանակավորապես կատարում է ՀՀ ԱԺ խոսնակի պարտականությունները:-0-