Լավագույն հայկական ուսանողական ներկայացումները կմասնակցեն Ռուսաստանում և Ուկրաինայում կայանալիք միջազգային փառատոններին

22.11.2011, 16:50
Լավագույն հայկական ուսանողական ներկայացումները կմասնակցեն Ռուսաստանում և Ուկրաինայում կայանալիք միջազգային փառատոններին

Լավագույն հայկական ուսանողական ներկայացումները կմասնակցեն Ռուսաստանում և Ուկրաինայում կայանալիք միջազգային ուսանողական փառատոններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

«Հաջորդ տարի գարնանը մեր ներկայացումներից մեկը կներկայացվի Կիևում կայանալիք երիտասարդական փառատոնին, իսկ աշնանը տեղի երիտասարդական բեմադրությունն ու ֆիլմը կներկայացվեն Կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտի կողմից կազմակերպվող փառատոնին», - ասել է Մազմանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում մտադիր է զբաղվել լավագույն երիտասարդական ներկայացումների ընտրությամբ այդ փառատոններին մասնակցելու նպատակով:

Մազմանյանն ավելացրել է, որ վերջերս ներկա է եղել Մոսկվայում Կինեմատոգրաֆիական բուհերի ասոցիացիայի ռեկտորների հանդիպմանը, որի անդամ է նաև Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը: Հանդիպման ընթացքում նա առաջարկել է նախաձեռնել նմանատիպ համագործակցություն թատերական բուհերի ձևաչափում:-0-