Ութ մարզիկ Հայաստանը կներկայացնի Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ

18.11.2011, 15:07
Ութ մարզիկ Հայաստանը կներկայացնի Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ութ հայ ձյուդոիստներ կմասնակցեն Ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկում է նոյեմբերի 18-ին Տյումենում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայից:

«Հայկական հավաքականի կազմում ընդգրկված են Գոռ Հարությունյանը, Գրիգոր Իվանյանը (60 կգ քաշային կարգ), Արթուր Երանոսյանը, Գևորգ Թորոսյանը (66 կգ), Անդրանիկ Չապարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Հայկ Համբարձումյանը, Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)», - տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Առաջին օրը կգոտեմարտեն 60 և 66կգ քաշային տղաները: Բանակային  Գոռ Հարությունյանը առաջին հանդիպումը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Օլլե Սունդստրոեմի հետ, Գրիգոր Իվանյանը` Ադրբեջանցի Օրխան Սաֆարովի հետ:

Արթուր Երանոսյանը կմրցի Մոլդովացի Վրեմե Էուգենիուի հետ, Գևորգ Թորոսյանը` Բելգիացի Կեննեթ Վան Գանսբեկեի հետ:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 314 երիտասարդ մարզիկ և մարզուհի 37 երկրներից:-0-