Հայաստանի բոլոր ավտոճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար, չնայած հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղացող առատ ձյանը, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում:
«Նոյեմբերի 16-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են»,- հաղորդում է կայքը:
Ձյունն ավելի շատ ՀՀ հյուսիսում է տեղում, սակայն տեղումներ գրանցվել են նաև հանրապետույթան հարավային շրջանում: Երևանում և մոտակա շրջաններում ամպամած եղանակ է նկատվում, որին հաջորդում են ձյան տեսքով տեղումները: -0-