ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը Հայաստանի համար լուրջ հետևանքներ չի ունենա. պատգամավոր

15.11.2011, 19:42
ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը Հայաստանի համար լուրջ հետևանքներ չի ունենա. պատգամավոր

ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի անդամակցությունը լուրջ հետևանքներ չի ունենա Հայաստանի համար, երեքշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մնացած չորս նոր անդամների տեղերը բաժին հասան Գվատեմալային, Պակիստանին, Մարոկկոյին և Տոգոյին: Խորհրդի նորացված կազմը իր գործունեությունը կսկսի 2012 թվականի հունվարի 1-ից:

«Բնականաբար, Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի համատեքստում իր շահերից ելնելով կփորձի օգտվել այդ իրավիճակից, սակայն չեմ կարծում, որ հայկական կողմն անհանգստության լուրջ պատճառներ ունի, քանի որ ԱԽ-ի հինգ մշտական անդամներից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում են և տվյալ ձևաչափի շրջականերում խնդրի լուծման կողմնակիցներ են»,- կարծում է պատգամավորը: