ԿՀՊԳՎ-ն և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը կարող են միավորվել մեկ կառույցում. թերթ

10.11.2011, 12:51

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը կարող են միավորվել միասնական կառույցում, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է նման կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը՝ նշելով, որ որոշում դեռ չի կայացվել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

«Հնարավոր կառուցվածքային փոփոխությունների նպատակը Ոստիկանության ստորաբաժանումների գործողությունների օպտիմալացումն ու դրանց կրկնօրինակման բացառումն է»,-ասել է Ահարոնյանը:

Թերթը,վկայակոչելով փորձագետներին, գրում է, որ կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով Ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանը փորձում է համակարգի վրա  լիարժեք և անվերապահ հսկողություն սահմանել: -0-