«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորափոխադրումները տասն ամսվա ընթացքում նվազել են 0,52%-ով
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով 2011 թվականի հունվար-հոկտեմբերին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 1 միլիոն 350 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 միլիոն 356,9 հազարի դիմաց (մոտ 0,52 տոկոս անկում): Ցուցանիշները ներկայացվում են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության կայքում:
2011 թվականի առաջին 10 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով երկիր է ժամանել ավելի քան 645,6 հազար մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 649,3 հազարի դիմաց: Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում մեկնածների թիվը գերազանցել է 704,3 հազար մարդ՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի 707,7 հազարը:
Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր է ներկրվել 4159 տոննա բեռ, արտահանվել է 3651 տոննա բեռ՝ 2010 թվականի համապատասխանաբար 4271 և 2742 տոննայի դիմաց:
2011 թվականի հունվար-հոկտեմբերին «Զվարթնոցում» թռիչքների և վայրեջքների թիվը կազմել է 8299՝ 2010-ի 8176-ի դիմաց: -0-Ն.Ա.
«Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն, որը Հայկական կառավարությունը տրամարդրել էր 2001թ.-ին։
Ընկերության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ընկերությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-