Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է դարձել
08.11.2011,
15:55
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է դարձել

Հայատանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է ընտրվել, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Երեք թափուր տեղերի համար դիմել էր 4 երկիր` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը և Լատվիան:
«Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների և այլ օժանդակ մարմինների ընտրությունները: -0-