Երևանի ոստիկանությունը Իսպանիայում հետախուզվող տղամարդու է ձերբակալել
16:10
04 Նոյեմբերի 2011
Երևանի Ոստիկանությունը ձերբակալել է Իսպանիայի Թագավորության քաղաքացի, 33-ամյա Նարեկ Տոնականյանին, որը Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Տոնականյանը հայտնաբերվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից Երևանի կենտրոնական փողոցներից մեկում և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ էլ ավելի ուշ ձերբակալվել է: -0-
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը