Հայաստանը 2012 թ.-ին ԵՄ-ից 18 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա

03.11.2011, 19:58
Հայաստանը 2012 թ.-ին ԵՄ-ից 18 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2012 թ.-ին Եվրամիությունից 18 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա երեք նախագծերի իրագործման շրջանակներում, տեղեկացրել է ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Չորս մլն եվրո կտրամադրվի երկրորդ կրթական ծրագրի իրագործմանը մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում ԵՄ-ի հետ գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում, այն մասնավորապես կուղղվի նոր չափորոշիչների ներդրմանը, կադրերի վերապատրաստմանը», - ասել է Սաֆարյանը խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում:

Նրա խոսքերով՝ ևս 6 մլն եվրո կտրամադրվի բազմապրոֆիլ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում, որն ընդգրկում է ֆինանսական կառավարման համակարգը: «Այս գումարը կծախսվի գնումների համակարգի բարելավման, ներքին աուդիտի ներդրման, ֆինանսական վերահսկման բարելավման նպատակով», - նշել է նա:

Սաֆարյանը տեղեկացրել է, որ մնացած 8 մլն եվրոն նախատեսվում է ծախսել Հայաստան-ԵՄ գործողությունների 2011-2013 թթ.-ի ծրագրի իրագործման նպատակով, որն այս պահին քննարկում են ԵՄ հանձնաժողովն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նրա խոսքերով՝ պետբյուջեի 2012 թ.-ի նախագծում նախատեսված են նաև 229 մլն դրամի (շուրջ 789 հազար դոլար) ծախսեր եվրաինտեգրման նպատակով: «Սա տասը մլն դրամով (26 հազար դոլար) ավել է նախորդ տարվանից», - նշել է նա:

Սաֆարյանը տեղեկացրել է, որ 35 մլն դրամ (շուրջ 92 հազար դոլար) կծախսվի «Գիտական ենթակառուցվածքի պահպանման և զարգացման սևծովյան համագործակցություն» ծրագրի իրագործման նպատակով:

Ինչպես նշել է Սաֆարյանը, 26,2 մլն դրամ է (շուրջ 69 հազար դոլար) նախատեսված հայկական և համաեվրոպական մշակույթի երկխոսության միջազգային վենետիկյան կենտրոնին աջակցելու նպատակով և շուրջ 120 մլն դրամ (մոտավորապես 317 հազար դոլար)՝ եվրոպական օրենսդրության թարգմանության ծառայության համար:-0-