«ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ»-ի հայկական դուստրը հրաժարվել է Հայաստանում WiMAX ծառայություններ մատուցել
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն («ԿՈՄՍԹԱՐ-ՕՍՏ»-ի հայկական դուստրը) հրաժարվում է Հայաստանում WiMAX ծառայություններ մատուցել, նշվում է ընկերության բաժանորդներին ուղղված ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ընկերությունը 2008 թ.-ին սկսեց Հայաստանում WiMAX ծառայության տրամադրումը, սակայն շարժական կապի տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում (3G, 4G, LTE), ներկայումս WiMax ծառայությունները դառնում են ոչ մրցունակ:
«Ուստի ընկերության ղեկավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել WiMax ծառայությունների մատուցումը 2011թ. նոյեմբերի 1-ից», - նշում է Դեմիրխանյանը:
Այդ կապակցությամբ, ղեկավարվելով «Կոռնետ-ԱՄ» ՓԲ ընկերության և բաժանորդների միջև կնքված Պայմանագրի 9-րդ գլխի դրույթներով, այդ պայմանագիրը համարվում է լուծված վերը նշված ամսաթվից: Ընկերության կողմից այլ ծառայությունների մատուցումը կշարունակվի սովորական եղանակով:
ՀՀ ՀԾԿՀ-ն հոկտեմբերի 19-ին նիստի ժամանակ քննարկել և ընդունել է 2005 թ.-ին ընկերությանը տրամադրած ռադիոհաճախականությունների մի մասի արտոնագրերից հրաժարվելու մասին ընկերության դիմումը:
«Կոռնետ-ԱՄ» ՓԲ-ի սեփականատեր «ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ» ռուսական ընկերությունը դեռևս ապրիլից վերակազմավորվել է «ՄՏՍ» ՍՊԸ-ի հետ միաձուլվելու արդյունքում՝ 2010 թ.-ի վերջին ընկերության բաժնետերերի կողմից ընդունված որոշման հիման վրա: Հայաստանի տարածքում ՄՏՍ-ին է պատկանում VivaCell-MTS բջջային կապի օպերատորի 80 տոկոսը, որը ներկայացված է տեղական շուկայում 2005 թ.-ից:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է VivaCell-MTS ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը, «Կոռնետ-ԱՄ» ընկերության բոլոր բաժանորդներին, որոնք օգտվում էին WiMax ծառայությունից, կտրամադրվեն 3G ծառայություններ VivaCell-MTS-ի կողմից:
«Կոռնետ-ԱՄ» ընկերությունը 2008 թ.-ին Հայաստանում առաջինն է սկսել իրագործել ազգային մասշտաբի ցանցի հայեցակարգը՝ հիմնելով իր լուծումը WiMAX անլար լայնաշերտ հասանելիության տեխնոլոգիայի վրա, միաժամանակ ցանցի հասանելիության գոտին ծառայությունների տրամադրում է ապահովում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի 19 խոշոր քաղաքներում:-0-