ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը նվիրված համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 21-ին

20.10.2011, 15:03
ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը նվիրված համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 21-ին

Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) ազգային ռազմավարությանը նվիրված համաժողով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների ու մարզպետարանների ղեկավար կազմի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի  նպատակներն են` ներկայացնել ՀՀ ԱՌՆ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները, նախանշել այս համակարգի զարգացման ուղղությունները, շարունակել ԱՌՆ համակարգի արագ և կայուն զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ 

Համաժողովի ընթացքում Կապան և Ալավերդի քաղաքները կստորագրեն ՄԱԿ-ի «Իմ քաղաքը պատրաստվում է» աղետների ռիսկի նվազեցման քարոզարշավին միանալու վկայականը։

Համաժողովի կազմակերպիչներն են Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) hիմնադրամը: -0-