ՀԱՊԿ-ը կաջակցի հայկական կողմին 2012 թ.-ի զորավարժությունների կազմակերպման հարցում

«Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թ.-ին ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի զորավարծությունների կազմակերպմանը վերաբերող հարցերը: Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել հայկական կողմին զորավարժությունների կազմակերպման ընթացքում և հարկ եղած դեպքում Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների», - նշվում է տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս զորավարժությունները ներառված են 2012 թ.-ի աշխատանքային ծրագրում և կկազմակերպվեն Հավաքական անվտանգության պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև օգոստոսին Աստանայում ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ-երկների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերը:
Բաղդասարյանն ու Սեմերիկովը պայմանավորվել են նոյեմբերին Երևանում աշխատանքային կոնֆերանս կազմակերպել՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով:
ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0--