ՀՖՖ նախագահը խոստանում է այսուհետ ևս հավաքական հրավիրել հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստների

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստանում է հետագայում ևս հավաքական հրավիրել հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստների՝ անկախ նրանց բնակության վայրից:
Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսը երեքշաբթի հայկական անձնագիր է ստացել և դարձել է Հայաստանի հավաքականի խաղացող: Նա հանրապետության սահմաններից դուրս բնակվող հայազգի միակ ֆուտբոլիստը չէ, ով այսօր հանդես է գալիս ազգային թիմի կազմում: Թիմում, մասնավորապես, հանդես են գալիս «Կրասնոդարի» կազմում խաղացող Յուրա Մովսիսյանն ու Յարոսլավլի «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Բնական է՝ եթե որևէ երկրում հայազգի տաղանդավոր ֆուտբոլիստ հայտնվի, մենք կանենք ամեն ինչ նրան Հայաստան բերելու համար», - երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՖՖ նախագահը:
Նա նաև ավելացրել է, որ թիմն ուժեղանում է ոչ միայն նոր ֆուտբոլիստներով, այլև փութաջան աշխատանքի շնորհիվ:
Թուրքիայում ծնված ազգությամբ հայ «Այաքսի» ծագող աստղ Արազ Օզբիլիսը ութ տարեկանից ֆուտբոլով է զբաղվել «Այաքսի» դպրոցում:
2009թ.-ի հունիսին Օզբիլիսը ճանաչվել է «Այաքսի» երիտասարդական կազմում ամենաերիտասարդ տաղանդավոր խաղացողը: Երիտասարդական կազմում ունեցած գերազանց ելույթների շնորհիվ 21-ամյա ֆուտբոլիստը ներգրավվել է 2010/11 առաջիկա սեզոնի հիմնական կազմում: --0—