«ՀԿԵ»-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնության հաղթող է դարձել «Երևան» գծային ուղեմասի թիմը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնության հաղթող և Գավաթի մրցանակակիր է դարձել «Երևան» գծային ուղեմասի թիմը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Երևանի» ֆուտբոլիստները լարված պայքարում 4:3 հաշվով առավելության են հասել «Վանաձոր» գծային ուղեմասի հանդիպման ժամանակ: Երրորդ տեղն է զբաղեցրել Աբովյանի գծային-կայարանային միավորման թիմը:
Մրցույթի հաղթողներին և մասնակիցներին շնորհավորել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը, ով հատուկ կարևորել է նման միջոցառումների անցկացումը: Ինչպես նշել է ընկերության ղեկավարը, ՀԿԵ-ն արդեն պետք է մտածի հավաքականի ձևավորման և ազգային մրցումների դուրս գալու մասին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի ֆուտբոլի առաջին կորպորատիվ առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 26-ին: Առաջնությանը մասնակցել են «Ախտորոշում» կենտրոնի, Երևանի և Վանաձորի գծային ուղեմասերի, Երևանի և Աբովյանի գծային-կայարանային միավորումների, Փոխադրումների և Ուղևորափոխադրումների տնօրինությունների, ինչպես կենտրոնական ապարատի թիմերը:
Նման առաջնությունը ՀԿԵ-ում անցկացվել էր ընկերության կորպորատիվ մշակույթի և արժեքների համակարգի զարգացման նպատակով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-