Հայ գիտակները հաջողությամբ են հանդես եկել «Բրեյն Ռինգ» խաղի միջազգային մրցաշարում

29.09.2011, 14:08
Հայ գիտակները հաջողությամբ են հանդես եկել «Բրեյն Ռինգ» խաղի միջազգային մրցաշարում

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի Հայաստանի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմը դարձել է միակ ոչ բելառուսական թիմը, որը կմասնակցի Բելառուսի Հանրային ազգային հեռուստատեսության Բրեյն ռինգին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գիտակների հայկական ասոցիացիայից:

«Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ և «Պերեզագրուզկայի» ավագ Տիգրան Քոչարյանը, մրցաշարի նկարահանումները տեղի են ունեցել սեպտեմբերի 14-16 Մինսկում, մասնակցել է 30 թիմ 5 երկրներից՝ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից ու Ադրբեջանից:

Քոչարյանը նշել է, որ Հայաստանից մասնակցում էր 3 թիմ. մանկական «Արմադա-Բիլայնը», Արման Աբովյանի հեռուստատեսային թիմը և Հայաստանի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմը: Նա հավելել է, որ հայկական թիմերը լավ խաղ ցուցադրեցին, եթե չհաշվենք «Արմադա-Բիլայնի» ելույթը, որի բախտը մի փոքր չբերեց: Ըստ Քոչարյանի, զգացվում էր փորձի պակասը, բացի այդ «Արմադա-Բիլայնը» միանգամից հանդիպեց Բելառուսի ամենաուժեղ երիտասարդական թիմի հետ:

Ըստ Քոչարյանի, հայկական թիմերը փայլուն խաղացին մրցաշարում, նույնիսկ կազմակերպիչներին էին ապշեցրել հայ գիտակների կամքն ու գիտելիքները: Մրցաշարի կազմկոմիտեն գլխավորում էր «Բյուրեղյա բվի» մրցանակակիր Ալես Մուխինը: «Պերեզագրուզկայի» ավագը հատուկ նշեց այն աջակցությունը, որ թիմը ստացավ կրթության ու գիտության նախարարությունից և անձամբ նախարար Աշոտյանից, ինչի շնորհիվ էլ թիմը մասնակցեց մրցաշարին:

Տիգրան Քոչարյանը հայտնեց նաև, որ «Փի Արտ» հեռուստաընկերությունը, որը զբաղվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծով հայկական հեռուստատեսությունում, այժմ բանակցում է «Բելառուսի ՀԱՀ միջազգային գավաթի մրցաշարի» առավել հետաքրքիր խաղերը ցուցադրելու մասին: