Պատվո պահակախմբի քայլերթով եզրափակվեց Երևանի զորահանդեսը

21.09.2011, 12:58
Պատվո պահակախմբի քայլերթով եզրափակվեց Երևանի զորահանդեսը
Պատվո պահակախմբի քայլերթով եզրափակվեց Երևանի զորահանդեսը

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդեսը եզրափակեց պատվո պահակախմբի քայլերթը և Երաժշտական միացյալ փողային նվագախմբի ելույթը:

Զինծառայողները ցուցադրում են վիրտուոզ տիրապետում զենքի և փայլուն շարային պատրաստվածություն:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդես  անցկացվեց Երևանի Հանրապետության հրապարակում:

Զորահանդեսին հետևում էր երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաների թվում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսը և Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Զորահանդեսի հրամանատարն էր Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորահանդեսն ընդունում էր հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զորահանդեսին մասնակցեց շուրջ չորս հազար մարդ, և ներկայացվեց ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր:

Հանրապետության Հրապարակով անցան Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը:

Բացի զրահատեխնիկայից, ցուցադրվեց այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը և այլ տեխնիկա: Կցուցադրվի նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը:

Նորույթ էր զինվորական հոգևորականության ներկայացուցիչների մասնակցությունը շքերթին: Հոբելյանական զորահանդեսի ժամանակ զինվորական հոգևորականներն անցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Էջմիածնում օրհնված նոր դրոշի ներքո: --0--