Երևանի 2793-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն չորեքշաբթի մայրաքաղաքում` հանրապետության անկախության 20-ամյակի օրը:
2005 թվականի կառավարական որոշմանը համապատասխան` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Սակայն հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանը և Երևանի վարչական կենտրոնները զգալի մասնակցություն են ունենալու միջոցառումներին, որոշում է ընդունվել այս անգամ միավորել երկու տոները որպես բացառություն:
«Տոնակատարությունների ծրագիրը խոստանում է հետաքրքիր և հագեցած լինել: Հայկական մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին այս օրը բազմաթիվ գունեղ միջոցառումներ և հաճելի անակնկալներ են սպասում»,- հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Երևանի փոքր կենտրոնը տոնի օրը փակ կլինի ավտոտրասնպորտի համար,
Հայաստանի անկախության հռչակման օրը` սեպտեմբերի 21-ին, տոնական միջոցառումները մեկնարկում են առավոտյան հանդիսավոր ռազմական շքերթով:
Կեսօրից հետո Երևանի Հյուսիսային պողոտայում կանցկացվեն ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություններ և երաժշտական բեմադրություններ «Վարպետաց քաղաք» ընդհանուր խորագրով: Ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ «Երկիր Նաիրի» համերգ կկայանա Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայում 7 ժամ շարունակ:
Աբովյանի փողոցում կցուցադրվի «Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարքը: Միաժամանակ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա ջազ համերգ:
Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ կբացվի նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն, իսկ Անգլիական այգում կկայանա «Առողջ երևանցի» առողջարար ակցիան, ինչին կհետևի «Իմ սրտի ձայնը» համերգը:
Կկայանան նաև մի շարք սպորտային միջոցառումներ, մասնավորապես, Կիրովի այգում, Կարապի լճի վրա, որտեղ վինթսերֆինգի ցուցադրական մրցումներ կանցկացվեն: Մոսկվայի տան մոտից մեկնարկում է «Անկախության հաղթական ուղին» հեծանվավազքը, որը կավարտվի Էրեբունի Թանգարանի մոտ, իսկ Ռոսիայի հրապարակից դեպի «Մատենադարան» կկայանա վազքի 2793-մետրանոց մրցում:
Հեղինակային երգի, դասական և ազգագրական երաժշտության զանազան համերգներ, ինչպես նաև հայկական ավանդական Կոխ մարզաձևի ցուցադրական ելույթներ կանցնե Մոսկվայի պուրակում, Հյուսիսային պողոտակում, Վիլյամ Սարոյանի հուշարձանի հարևանությամբ և այլ վայրերում:
Երեկոյան Հանրապետության Հրապարակում կկայանա «Հերոսական բալլադ» համերգ- ներկայացումը, որին կհետևեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը:
Երևանի հիմնադրման տարեթիվը համարվում է Ուրարտուի Էրեբունի քաղաքի հիմնադրման տարեթիվը՝ մ.թ.ա. 782 թ.-ը: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։ Էրեբունու փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ --0--