Երիտասարդական հավաքականի յոթ հայ մարզիկներ Երևանում կմասնակցեն թաեքվոնդոյի ԵԱ-ին

13.09.2011, 19:12
Երիտասարդական հավաքականի յոթ հայ մարզիկներ Երևանում կմասնակցեն թաեքվոնդոյի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականի յոթ մարզիկներ կմասնակցեն թաեքվոնդոյի Եվրոպայի Առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-10-ը Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի մարզիչ Միքայել Թորգոմյանը:

Ըստ նրա՝ ԵԱ-ին Հայաստանը կներկայացնեն մինչև 45 կգ քաշային կարգում Սերգեյ Ավանեսովը, Լևոն Մադաթյանը (մինչև 48 կգ), Միքայել Բաղդասարյանը (մինչև 51 կգ), Արթուր Առաքելյանը (մինչև 55 կգ), Հակոբ Ղազարյանը (մինչև 59 կգ), Սերգեյ Վարդազարյանը (մինչև 63 կգ), Նարեկ Զարգարյանը (մինչև 68 կգ):

Թորգոմյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնությանը մասնակցելու համար աշխարհի շուրջ 40 երկրներից հայտեր են ստացվել, սակայն առաջնության մասնակից երկրների վերջնական քանակն ավելի ուշ հայտնի կդառնա:

Նա ավելացրեց, որ առաջնությանը կարող են մասնակցել աշխարհի մինչև 50 երկրներ: -0-