426.35
7.46
407.95
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կառավարությունը շահագրգռված է ՀԲ ծրագրերի արագ իրագործմամբ. վարչապետ

12:21
13 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկրում ՀԲ ծրագրերի արագ իրագործմամբ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի (Asad Alam) հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը մեր երկրում արագ ընթանա, որովհետև մենք դրա կարիքն ունենք: Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հիմնական շեշտը դնենք մեր ներքին պոտենցիալի վրա և այդ համատեքստում մի շարք ոլորտներում ընթացող ծրագրերը մեծապես կարևոր են, արդյունավետ և նպատակային»,  - ասել է Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացման ընթացքին, համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին:

Վարչապետն Ասադ Ալամին է ներկայացրել երկրի տնտեսական համակարգում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը և գործողությունները, մասնավորապես, մանրամասներ է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ընթացող միջոցառումների վերաբերյալ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար ստեղծվել են լուրջ հիմքեր: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում բարձր է գնահատել Ասադ Ալամի և նրա աշխատանքային խմբի գործունեությունը՝ ՀՀ կառավարության հետ աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի և այդ նպատակով համապատասխան կարողությունների ձևավորման մանրամասները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան