ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 2,3 մլն դոլար կտրամադրի դատաիրավական բարեփոխումների համար

07.09.2011, 12:49
ԱՄՆ կառավարությունը  Հայաստանին 2,3 մլն դոլար կտրամադրի դատաիրավական բարեփոխումների համար
ԱՄՆ կառավարությունը  Հայաստանին 2,3 մլն դոլար կտրամադրի դատաիրավական բարեփոխումների համար

ԱՄՆ կառավարությունը Հայաստանին լրացուցիչ 2,3 մլն դոլար կտրամադրի դատաիրավական ոլորտի աջակցության ծրագրերի իրականացման համար։

Չորեքշաբթի համապատասխան համաձայնագիր են ստորագել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Իրավական ոլորտի փոխգործառությունը և թմրանյութերի վերահսկողությունը և նախատեսված պարտավորությունները Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաջող և շարունակական համագործակցության վառ օրինակ են»,- ասաց Դոնախյուն։

Ըստ նրա՝ այս տարի լրանում է 10 տարի, ինչ ԱՄՆ դեսպանատանն առընթեր Թմրանյութերի և իրավական համագործակցության դեմ պայքարի գրասենյակն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի դատաիրավական համակարգի կատարելագործմանը և բարեփոխմանը։ Այդ ժամանակահատվածում գրասենյակի միջոցով Հայաստանին ավելի քան 16 մլն դոլար է հատկացվել։

Դոնահյուն նշեց, որ լրացուցիչ միջոցները կուղղվեն թրաֆիքինգի զոհերի, քրեական փորձաքննության զարգացմանը և փողերի լվացման դեմ պայքարին ուղղված Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկման կենտրոնի ներուժին աջակցությանը, մշտական ամերիկացի խորհրդատուի գործունեությանը, Ամերիկացի փաստաբանների ասոցիացիայի և Փի-Էյջ-Ինթերնեյշնլ հասարակական կազմակերպության ծրագրերին։

«Մենք փորձում ենք ինստիտուցիոնալ հնարավորություններ և այնպիսի հարաբերություններ ստեղծել, որոնց պայմաններում հնարավոր կլինի և հանցագործության դեմ պայքար տանել, և արդարադատություն իրականացնել։ Միասին մենք առաջընթաց ենք գրանցել։ Ինչպես տեղական, այնպես էկ արտասահմանյան դիտորդները նշում են Հայաստանի առաջընթացը՝ սկսած փողերի լվացման դեմ պայքարի հարցերից, մինչև թրաֆիքինգին հակազդումը»,- ասաց Դոնահյուն։

ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին երախտագիտություն հայտնեց ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դատաիրավական համակարգի որոշակի նվաճումներն այդ թվում  պայմանավորված են  ստացված օգնությամբ։ -0-