«Քվանտ» վարժարանին առաջին անգամ թույլատրվել է ուսուցումը կազմակերպել անգլերեն լեզվով

01.09.2011, 17:34
«Քվանտ» վարժարանին առաջին անգամ թույլատրվել է ուսուցումը կազմակերպել անգլերեն լեզվով
«Քվանտ» վարժարանին առաջին անգամ թույլատրվել է ուսուցումը կազմակերպել անգլերեն լեզվով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը թույլատրել է «Քվանտ» վարժարանին սկսած այս ուսումնական տարվանից երեք տարի ժամկետով 11-12-րդ դասարանցիների համար ուսուցում կազմակերպել անգլերեն լեզվով «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրով:

Ինչպես կառավարության նիստի ժամանակ պարզաբանեց ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Քվանտ» վարժարանը վերջին երեք տարվա ընթացքում «Միջազգային բակալավրիատ» ծրագիր է իրականացնում համանուն շվեյցարական կազմակերպության հետ համագործակցությամբ, և այս տարվա ապրիլին այս ծրագրով ուսուցում կազմակերպելու համապատասխան հավաստագիր է ստացել:

Նա նաև նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությանը ներկայացվել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի փաթեթը, որոնք համապատասխանում են բոլոր պահանջներին՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն:

Հարությունյանը նաև պարզաբանեց, որ օրենքի համաձայն՝ Հայաստանում կարող է գործել անգլերեն լեզվով ուսուցում իրականացնող 11 ուսումնական հաստատություն:-0-