Հայաստանում գնացքի անիվների տակ ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել. Ոստիկանություն
29.08.2011,
14:23
Հայաստանում գնացքի անիվների տակ ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել. Ոստիկանություն
Հայաստանում գնացքի անիվի տակ ընկնելու հետևանքով տղամարդ է տեղում մահացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ոստիկանությունից։
Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը ցերեկը։ «Երևան-Արարատ-Երևան ուղևորատար գնացքը Արտաշատ-Երևան երթուղու պիկետում հարվածել է 40-ամյա Արսեն Ավագյանին, որը տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կատարվում է քննություն: -0-