Հայաստանում տեղի ունեցած երկու ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել. Ոստիկանություն

29.08.2011, 14:19
Հայաստանում տեղի ունեցած երկու ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կիրակի տեղի ունեցած երկու ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է զոհվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ոստիկանությունից։

Օգոստոսի 28-ի երեկոյան Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 92-րդ կմ-ում միմյանց են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2121» ավտոմեքենաները։ Երկու մեքենաների վարորդներն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2109» մեքենայի ուղևորներից մեկը՝ 19-ամյա Արամ Գասպարյանը մահացել է։

Նույն օրը Մալաթիա վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2107» համարանիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող 25-ամյա Արթուր Տ.-ն Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 35-ամյա Գոհար Հունանյանին, ով տեղում մահացել է։

Երկու դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։ -0-