Հայաստանը կմասնակցի երկրաշարժի պայմաններում գործողությունների վերաբերյալ Մոլդովայում անցկացվող վարժանքներին

26.08.2011, 16:29
Հայաստանը կմասնակցի երկրաշարժի պայմաններում գործողությունների վերաբերյալ Մոլդովայում անցկացվող վարժանքներին

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության 17-հոգանոց պատվիրակությունը Մոլդովայում կմասնակցի «Կոդրիի 2011» դաշտային վարժանքին, հաղորդում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հայկական պատվիրակության կազմում է 17 մարդ, ովքեր ներկայացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները:

Վարժանքների կազմակերպիչն է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքումը համակարգող եվրատլանտյան կենտրոնը, դրան կմասնակցեն ՆԱՏՕ-ի մասնակից անդամներից և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներից արտակարգ իրավիճակների գծով ավելի քան հազարով քաղաքացիական և ռազմական մասնագետներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դաշտային վարժանքի ժամանակ խաղարկվող սցենարի համաձայն` լինելու են պայմանական ուժեղ երկրաշարժ ու ջրհեղեղ, իսկ որպես երկրորդային հետևանքներ` ճանապարհատրանսպորտային պատահարներ, քիմիական ու ճառագայթային վթարներ:

Վարժանքները թույլ կտան ՆԱՏՕ-ին և գործընկեր երկրներին գործնականում ստուգել բնական աղետներին արձագանքող մեխանիզմների արդյունավետությունը: -0-