ՀՀ կառավարությունը կավելացնի ՌԴ-ից գնվող էլիտար սերմերի ծավալը մինչև 1150 տոննայի

25.08.2011, 16:47
ՀՀ կառավարությունը կավելացնի ՌԴ-ից գնվող էլիտար սերմերի ծավալը մինչև 1150 տոննայի
ՀՀ կառավարությունը կավելացնի ՌԴ-ից գնվող էլիտար սերմերի ծավալը մինչև 1150 տոննայի

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը 2011թ.-ի օգոստոսի 4-ի որոշման մեջ փոփոխություններ է մտցրել՝ 850 տոննայից մինչև 1150 տոննա դարձնելով ՌԴ-ից գնվող էլիտար սերմերի ծավալը։

Միաժամանակ որոշում է կայացվել ծրագրված 900 տոննայից մինչև 100 տոննայի կրճատել տեղական տնտեսություններից գնվող սերմերի ծավալը։

Ինչպես պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տվյալ որոշումը կայացվել է` հաշվի առնելով տեղական արտադրության սերմերի առավել ցածր բերքը։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2010թ.-ին Ռուսաստանից 1010 տոննա էլիտար ցորենի սերմ է գնվել, որոնցից 50 տոննան հատկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը մտադիր է տարեկան 27-30 հազար տոննա մակարդակի բարձրացնել առաջին վերարտադրության էլիտար սերմերի արտադրությունը:

Երկրում հացահատիկի ընդհանուր պահանջարկը կազմում է շուրջ 700 հազար տոննա, ինքնապահովման մակարդակը լավագույն դեպքում հասնում է 40-45 տոկոսի։ Միջինը ցորենի բերքը հասնում է 13-15 ցենտներ հեկտարից։ Հացահատիկի պակասորդը Հայաստանը ծածկում է ներմուծման հաշվին՝ առավելապես Ռուսաստանից և Ուկրաինայից։ -0-