«Ժառանգություն» կուսակցությանը խոչընդոտում են նախապատրաստվելու 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին
ՀՀ իշխանությունները խոչընդոտում են «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությանը 2012թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի «Ժառանգություն» կուսակցությունն իր ներկայացուցիչները չունենա ընտրական հանձնաժողովներում։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների խնդիրը բոլոր ընտրական հանձնաժողովներում հսկողական մեխանիզմներ ընդլայնելը, այլ այդ հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայությունը թույլ չտալն է»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ չնայած ստեղծվող արգելքներին, «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և առավել ընդլայնված կուսակցական ցուցակ կներկայացնի։
Ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է վեց պատգամավորով։
«Մենք ձգտում ենք ընտրական հանձնաժողովների վստահված անձանց և անդամների մասնագիտական խումբ ձևավորել, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ խուսափենք կեղծումներից և խախտումներից»,- ասաց Մարտիրոսյանը։
ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին։
«Մեր կուսակցությունը քչերից մեկն է, որը միշտ ժողովրդի կողքին է գտնվում և քաղաքացիների իրավունքների խախտման հարցում կառավարության հետ ինչ-որ փոխզիջումների չի գնում»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ պատգամավորի՝ «Ժառանգություն» կուսակցության անդամների մեջ խոշոր գործարարներ, նախկին պաշտոնյաներ և բացասական հեղինակություն ունեցող քաղաքական գործիչներ չկան, բոլորն նրա ներկայացուցիչները սովորական մարդիկ են, ովքեր ձգտում են պաշտպանել իրենց համաքաղաքացիների իրավունքները։
Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել կառավարական կոալիցիայի և Հայ Ազգային կոնգրեսի միջև երկխոսությունը՝ ասելով, որ նա Հայաստանում սոցիալական կամ տնտեսական խնդիրներ չի լուծում։
Ըստ Մարտիրոսյանի՝ մոտ ապագայում քաղաքական ոլորտում ոչ մի լուրջ տեղափոխություն և փոփոխություն տեղի չի ունենա։ «Նախկինում ձեռք բերված համաձայնագրերի արդյունքում հնարավոր է ինչ-որ քաղաքական գործընթացների ընթացք լինի, բայց դա դժվար թե լուրջ փոփոխությունների հանգեցնի»,- ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցությունը ազատական-ժողովրդավարական ուղղություն ունի, հիմնադրվել է 2002թ.-ին ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ -0-