ՀՀ ԱԳՆ ղեկավարն օգոստոսի 18-18-ը կայցելի Ավստրիա

18.08.2011, 15:06
ՀՀ ԱԳՆ ղեկավարն օգոստոսի 18-18-ը կայցելի Ավստրիա

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 18-19-ը կայցելի Զալցբուրգ՝ «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքերե խորագիրը կրող ֆորումին մասնակցելու համար, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այս տարի ֆորումին հրավիրված են նաև ԵՄ «Արևելյան գործընկերությունե ծրագրի անդամ երկրների արտգործնախարարները, նշվում է հաղորդագրության մեջ։

Նալբանդյանի այցը Զալցբուրգ տեղի կունենա Ավստրիայի նախկին վարչապետ,  ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով։

«Արևելյան գործընկերությունըե Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ-ի համագործակցության լայնածավալ ծրագիր է, որն այսօր ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն ծրագրերից է:-0-