414.49
4.78
386.98
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն աղջկա սպանության վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներն անբարոյական է համարում

14:25
18 Օգոստոսի 2011

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է ուղղել Կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ ադրբեջանցի աղջկա սպանության մեղադրանքն անբարոյական է համարել, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների» վրա հիմնված կեղծիքների և ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ հետապնդելով` անցյալ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել վերոնշյալ վրդովվեցուցիչ նամակը` հայկական կողմին մեղադրելով «պայթուցիկ սարքի» զոհ դարձած 13-ամյա երեխայի մահվան մեջ:

Հայկական կողմը փաստաթուղթ է ուղղել ի պատասխան Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հերթական նամակին, որտեղ պայթուցիկ սարքի դետոնացիայի հետևանքով զոհված  երեխայի սպանության վերաբերյալ մեղադրանքներ են հնչում։

«Պարզապես անբարոյական է շրջանառության մեջ դնել նման զրպարտչական փաստաթուղթ և որպես քարոզչական գործիք` շահագործել անմեղ երեխայի մահը»,- նշվում է փաստաթղթում։

Որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ տարածած նամակում ասվում է, որ այդ մեղադրանքն առաջադրած անձինք հրաժարվել են անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորություն հատկացնել, որպեսզի ստուգեն նման սարսափելի հանցագործության մեջ մեղադրելու հիմքերի հավաստիությունը։

«Նմանատիպ հայտարարություններն ադրբեջանական դիվանագիտության կողմից օգտագործվում են ստանձնած պարտավորություններից խուսափելու համար: Բավարար է նշել, որ հենց այս պատրվակով Ադրբեջանը փորձ ձեռնարկեց դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզի ստեղծման վերաբերյալ համաձայնությունից, որն ընդունվեց 2011թ. մարտի 2-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքում»,- ընդգծվում է նամակում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանին, որը հրաժարվում է ինքն իրեն նայել անկեղծ հայացքով, պետք է հիշեցվի, որ 1991-1994թթ. ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի և պատերազմի հետևանքով Ադրբեջանը լրջորեն աղտոտել է Հայաստանին սահմանակից շրջանները և հակամարտության գոտում գտնվող տարածքներն ականներով, զինամթերքի և պատերազմական պայթուցիկ մնացորդների կուտակումներով:

«Այսօր Ադրբեջանը շարունակում է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կարևոր հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծման հեղինակավոր «HALO Trust» բարեգործական կազմակերպության գործունեությանը ` այդ առաքելությունը որակելով որպես «անօրինական գործողություններ»,- նշել է Նազարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը