Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիս ամիսներին աճել է 8,1%

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1717,2 հազար տոննա, ինչը 8,1% գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես հաղորդվում է ընկերության հաղորդագրության մեջ, 2011թ. յոթ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,4% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը 1598,5 հազար տոննայով:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիսին կազմել է 237,9 հազար տոննա, ինչը 26,5% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. յոթ ամիսների ընթացքում տեղափոխվել է 680,3 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,6% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-հուլիսին փոխադրվել է 799,0 հազար տոննա բեռ, ինչը 17,5% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը շարունակվում է նաև 2011-ին:
Տնօրենը նշել է, որ նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության մասին, որը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%: Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը»,- հայտնել է Շայդուլինը:
Նա ավելացրել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-