Հայաստանը ԵՄ-ից 19,1 մլն եվրո կստանա ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար

14.07.2011, 17:44
Հայաստանը ԵՄ-ից 19,1 մլն եվրո կստանա ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 2011թ.-ի «Գործողությունների ամենամյա ծրագրի» (Annual Action Programme) շրջանակներում Հայաստանը Եվրամիությունից 19,1 մլն եվրո կստանա ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար, հաղորդում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակությունը։

Հաղորդագրության համաձայն` նախօրեին Եվրահանձնաժողովը հաստատել է Հայաստանի գծով տվյալ ծրագրի առաջին փուլը։

«Ֆինանսավորումը կօգնի ապրապնդել առանցքային հայկական ինստիտուտների  տեխնիկական և վարչական հնարավորությունները, ինչպես նաև՝ իրականացնել առևտրի, տնտեսության ոլորտում և վիզային ռեժիմի թեթևացման հարցերում Հայաստանի և ԵՄ հետագա համագործակցությանը նպաստող բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2011-2013թթ.-ի «Հարևանության եվրոպական քաղաքականության» շրջանակներում ԵՄ երկրների կողմից որպես Հայաստանի աջակցման հեղինակավոր ոլորտներ նշված են դեմոկրատական կառույցների ամրապնդումը և պետական կառավարման բարելավումը, ինչպես նաև՝ սոցիալ-տնտեսական և առևտրային ոլորտները։ -0-