Հայ երիտասարդությունը Կաթողիկոսի աջակցությունն է խնդրում կիսախորտակված եկեղեցու տեղափոխման համար

«Չենք լռելու» նախաձեռնող խմբի հայ երիտասարդությունը ՀՀ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի ջրամբարում կիսախորտակված եկեղեցին տեղափոխելու խնդրանքով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Նախաձեռնող խմբի հաղորդագրության համաձայն` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին:
Որոշ ժամանակ առաջ Facebook սոցիակալան ցանցում հայտնվեցին ցնցող լուսանկարներ, որոնցում պատկերված է Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված մի եկեղեցի: Ավելի ուշ եկեղեցու հետ կապված իրավիճակը լուսաբանվել է հայկական ԶԼՄ-ներում։
Տոլորս գյուղի բնակիչները նշում են, որ ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը:
Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խնդրի վրա է հրավիրում նաև սփյուռքահայհայ բարերարների ուշադրությունը` խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը: -0-