Հայ մարզիկը «փոքր ոսկի» է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

08.07.2011, 16:27
Հայ մարզիկը «փոքր ոսկի» է նվաճել ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Մալայզիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։ 

Հաղորդագրության համաձայն՝ գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը։  

Երկամարտում Մինասյանը դարձել է չորրորդը` 384 կգ:

Քաշային այդ կարգում հաղթող է դարձել Բահադոր Մուլաեին` 408 կգ: -0-