Հայկական ազգային ավիափոխադրողի սեփականատերը դեռևս չի կողմնորոշվել վրացական AIRZENA-ի գնման հարցում

06.07.2011, 18:02
Հայկական ազգային ավիափոխադրողի սեփականատերը դեռևս չի կողմնորոշվել վրացական AIRZENA-ի գնման հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ձեռներեց, «Արմավիա» հայկական ազգային ավիափոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռևս չի կողմնորոշվել Վրաստանի ազգային ավիափոխադրող AIRZENA ընկերության գնման հարցում:

«Վրաստանի ազգային ավիափոխադրող AIRZENA ավիաընկերության գնման մասին առաջարկը ստացվել է հենց ընկերությունից, և ես դեռ վերջնական որոշում չեմ ընդունել», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Բաղդասարովը:

Նա նաև նշեց, որ AIRZENA-ն «լավ և հավասարակշռված մասնավոր ավիաընկերություններից մեկն է»:

1999 թ.-ին  Airzena և Air Georgia ավիաընկերությունները ստեղծեցին Airzena Georgian Airlines համատեղ ընկերությունը, որը 2004 թ.-ին վերանվանվեց Georgian Airways-ի:

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է շաբաթական մոտ 100 չվերթ ավելի քան 40 ուղղություններով՝ դեպի աշխարհի 20 երկրներ:--0—