ՀՖՖ-ն ընդլայնել է 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը

12.11.2010, 19:20
ՀՖՖ-ն ընդլայնել է 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը
ՀՖՖ-ն ընդլայնել է 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ գործկոմի հերթական նիստի ժամանակ ՀՖՖ-ն որոշել է ընդլայնել 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը, հաղորդում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

«Հաշվի առնելով այն, որ «Շիրակ» թիմը, որը 2010թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արդյունքներով լքելու է Բարձրագույն խումբը, ունի նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով, և Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին  աջակցելու նպատակով, ընդլայնել 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը և թույլ տալ «Շիրակ» թիմին մասնակցել վերը նշված առաջնությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

2010 թվականին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը ութ ակումբ է մասնակցում՝ «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս, «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա», «Շիրակ»:-0-