ՀՀ և Իտալիայի գլխավոր դատախազությունները քննարկում են համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը

12.11.2010, 15:22
ՀՀ և Իտալիայի գլխավոր դատախազությունները քննարկում են համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը

Հայաստանի և Իտալիայի գլխավոր դատախազությունները քննարկում են համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինիի հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հաստատման և զարգացման անհրաժեշտության մասին հարցեր:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց Սկապինիին, որ իր կողմից նամակ է ուղարկել Իտալիայի գլխավոր դատախազին` երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության հուշագիր կնքելու առաջարկով:

Սկապինին հետաքրքրված էր Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով  և ընդհանրապես հանցագործությունների վիճակագրությամբ ու շարժընթացով:

ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ նշեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները խստագույն պայքար են մղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, ուժեղացված է նաև մաքսային ծառայությունների հսկողությունը:

Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը հանցավորության մակարդակով նվազագույնն է թե ԱՊՀ տարածքում, թե եվրոպական երկրների հետ համեմատության մեջ:

Սկապինին նույնպես նկատեց, որ այդ առումով իր տպավորությամբ Հայաստանը բավականին խաղաղ երկիր է, և կա վստահություն մարդկանց միջև: -0-