ՀԴԲ-ի աշխատակիցները կստուգեն Կիպրոսից Հայաստան կատարված փոխանցումները. թերթ

09.11.2010, 11:39
ՀԴԲ-ի աշխատակիցները կստուգեն Կիպրոսից Հայաստան կատարված փոխանցումները. թերթ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հետաքննությունների դաշնային բյուրոյի ութ աշխատակիցներ Երևան են ժամանել քրեական գործի հետաքննության շրջանակներում, որով ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, երեքշաբթի գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի համաձայն, ՀԴԲ-ի լրացուցիչ ուժերն ուղղվել են Հայաստան Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, Պետական եկամուտների կոմիտեում և մի շարք հայկական առևտրային բանկերում ստուգումներ անցկացնելու նպատակով։ ՀԴԲ-ականները ստուգումներ կիրականացնեն բացառապես իրենց հատուկ սարքավորումներով։

Թերթը նշում է, որ ամերիկացիներին առաջին հերթին հետաքրքրում են հայտնի օֆշորային գոտի համարվող Կիպրոսից Հայաստան իրականացված փոխանցումները։ -0-