Բաքուն հաստատել է իր տարածքում անհետ կորած համարվող հայ քաղաքացու գտնվելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հաստատել է իր տարածքում անհետ կորած համարվող հայ քաղաքացու գտնվելու փաստը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, խոսքը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի մասին է, ով կորել է 2009 թվականի մայիսի 9-ին։
Թեև հայկական կողմը ենթադրում էր, որ Բադալյանն Ադրբեջանի տարածքում է, սակայն Բաքուն հերքել է դա։ Սակայն հոկտեմբերի 5-ին գերուն տեսության են գնացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուիցչները։
Կապրիելյանի խոսքերով՝ առայժմ հայկական կողմին գերու փոխանցման վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական գերության մեջ են գտնվում վեց հայ զինծառայողներ և հինգ հոգուց բաղկացած մեկ հայ ընտանիք։ -0-