Պայքար ՀՀ ԱԱԾ-ի պետի պաշտոնի համար. «Ժամանակ»

08.11.2010, 11:33
Պայքար ՀՀ ԱԱԾ-ի պետի պաշտոնի համար. «Ժամանակ»

Սկսվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնի համար պայքարը՝ չնայած Գորիկ Հակոբյանը դեռ զբաղեցնում է այդ պաշտոնը, գրում է «Ժամանակ» թերթը: Ըստ թերթի, հիմնական պայքարն ընթանում է Հակոբյանի երկու տեղակալների՝ Ռոմիկ Հարությունյանի և Արզուման Հարությունյանի (ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը) միջև:

Ռոմիկ Հարությունյանը նոյեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում կգլխավորի Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայկական պատվիրակությունը: Ասեկոսեների համաձայն, այն փաստը, որը հայկական պատվիրակությունը գլխավորում է հենց Ռոմիկ Հարությունյանը, վերջինիս հիմքեր է տալիս հայտարարելու, որ մոտ օրերս նա կգլխավորի ոչ միայն պատվիրակությունը, այլև ԱԱԾ-ն:-0-