Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդամենը վարկանիշում ընդգրկվել է 183 երկիր։ Առաջին հնգյակում են Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Միաժամանակ Ռուսաստանը զբաղեցրել է 123-րդ տեղը՝ զիջելով նախկին ԽՍՀՄ որոշ պետությունների, որոնցից առավել բարձր դիրք է զբաղեցնում վարկանիշում 12-րդ տեղը զբաղեցրած Վրաստանը։
Հայաստանի հարևանների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 54-րդ տեղը, Թուրքիան՝ 65-րդը, Իրանը՝ 129-րդը։
Վարկանիշի հիմնական սկզբունքը նոր ընկերությունների ստեղծման, նրանց գործունեության, աշխատակիցների ընդունման, ներդրողների իրավունքների և սեփականության պաշտպանության, ինչպես նաև վարկավորման հասանելիության և հարկման պարզության համար բարենպաստ պայմանների գնահատումն է։ -0-