Հայ սամբիստները կմեկնեն Տաշքենդ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

29.10.2010, 17:40
Հայ սամբիստները կմեկնեն Տաշքենդ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Հայ սամբիստները կմեկնեն Տաշքենդ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում 2010թ. նոյեմբերի 4-ից 8-ը կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 7 մարզիկ, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Կանանց մրցումներում հանդես կգա 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, տղամարդկանց` Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Վահան Վարդանյանը (57կգ), Վահրամ Գրիգորյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Աշոտ Դանիելյանը (74կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ):

Մեր պատվիրակությունը, որի կազմում են նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Տաշքենդ կմեկնի նոյեմբերի 2-ին: -0-