433.09
4.17
413.45
+11
Եղանակը Երևանում
Հայ

Տարածաշրջանում առաջին փառատոնը՝ նվիրված Շոպենի 200-ամյակին, կանցկացվի Երևանում

16:42
29 Հոկտեմբերի 2010

Տարածաշրջանում Շոպենի 200-ամյակին նվիրված առաջին փառատոնը կանցկացվի նոյեմբերի 1-11-ը Երևանում՝ «Շոպենի տարին Հայաստանում» խորագրով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինկսին:

2010թ.-ին լրանում է մեծ լեհ կոմպոզիտոր և երաժիշտ Ֆրեդերիկ Շոպենի 200-ամյակը: Այդ նշանավոր տարեթվի առթիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի խորհրդարանի հետ համատեղ 2010թ.-ը Շոպենի տարի է հայտարարել:

Փառատոնը կանցկացվի Մշակույթի նախարարության, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի աջակցությամբ՝ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ:

«Շոպենի 200-ամյակին նվիրված համերգներն անցկացվում են ամենուր, բայց նման մրցույթ և նման համերգաշար միայն Հայաստանում է անցկացվում»,- ասաց Ռաչինսկին:

Դեսպանը խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ նշեց, որ Հայաստանում Շոպենի արվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև երկրի Մշակույթի նախարարության արագ արձագանքը նպաստեցին այդ փառատոնի կազմակերպմանը:

Մշակույթի նախարարն իր հերթին երախտագիտություն հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը, ի դեմս՝ Զդիսլավ Ռաչինսկուն՝ նշելով, որ Հայաստանն ուրախ է նման փառատոնի անցկացմանը, քանի որ հայերը  բարձր համաշխարհային արվեստի հետ շփվելու, ինչպես նաև երկրի նոր տաղանդներին բացահայտելու ևս մեկ հնարավորություն են ստանում:

Ինչպես հայտնեց նախարարը, մրցույթին 12 շնորհալի դաշնակահարներ են մասնակցում: Փառատոնի դափնեկիրները 400, 300, և 200 հազար դրամական պարգև կստանան (շուրջ $1100, $830 և $550):

Փառատոնի բացումն ու փակումը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգային դահլիճում: Դափնեկիրների համերգը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Հայաստանի  Ազգային պատկերասրահում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը