417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

«Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարում է վերապրանքանիշավորման մեկնարկի մասին

13:20
27 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է վերապրանքանիշավորման մեկնարկի մասին, որի շրջանակներում կմշակվի ֆիրմային նոր անուն, ինչպես նաև նրա գաղափարախոսությունն ու ոճը:

«Վերաապրանքանիշավորման հիմնական նպատակն է Հայաստանում առաջատար տրանսպորտային  ընկերության  ապրանքանիշ ստեղծել, որը կներկայացնի հանրապետությունը արտերկրում և կկատարի կարևոր սոցիալական գործառույթ՝ տրանսպորտի մատչելիության ապահովում բնակչության համար», - նշվում է ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Վերաապրանքանիշավորման ընթացքին կարող է մասնակցել Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի: Ընկերության կայքում կստեղծվի վերաապրանքանիշավորմանը նվիրված հատուկ բաժին, որտեղ կքննարկվեն և կհրապարակվեն վերջին մշակումները, ապրանքանիշի գաղափարախոսությունն ու դիզայնը:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ասօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն ներգրավված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ծրագրերում: Համատեղ իրականացվում է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի  կառուցման ծրագիրը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի պետության տնտեսության համար:

«Նոր ապրանքանիշը  հանրապետության համար 3-5 տարի հետո կդառնա ազգային հարստություն, նրա խորհրդանիշն և հպարտությունը: Այսպիսի ապրանքանիշի իրականացման ռազմավարությունը համապատասխանում է «ՀԿԵ» ՓԲԸ խոշոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ   հետաքրքրություններին  և ընդգրկված է կոնցեսիոն  պայմանագրի իրականացման մեջ», - նշվում է տեղեկատվության մեջ:

«ՌԵ» ԲԲԸ  նախագահ Վլադիմիր Յակունինը իր՝ այս ամառ Հայաստան կատարած այցի ժամանակ հույս հայտնեց, որ «երկաթուղային տրանսպորտը մեծ ավանդ կունենա թե Հայաստանի տնտեսության, թե հասարակության զարգացման գործում»:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը