427.88
4.32
402.37
+11
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշում

10:25
27 Հոկտեմբերի 2010

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր անհատական վարկանիշով առաջ է անցել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից և հոկտեմբերի 26-ին հրապարակված ՖԻԴԵ-ի վարկանիշի համաձայն՝ զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի լավագույն շախմատիստների ցանկում, հաղորդում է armchess.am կայքը:

Հոկտեմբերի 26-ին հրապարակված ցանկում առաջատարի դիրքը զբաղեցնում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը (վարկանիշը՝ 2811,5), նրան են հետևում Արոնյանը (2801,4), Անանդը (2801,0), ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը (2790,6) և բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովը (2772,4):

Հերթական պաշտոնական վարկանիշը ՖԻԴԵ-ն կհրապարակի նոյեմբերի 1-ին:

Հոկտեմբերի 17-23-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի թիմային առաջնության արդյունքում Երևանի «ՄԻԿԱ» շախմատի ակումբում հանդես եկող Արոնյանը առաջին խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն ժամանակը և արժանացել ոսկե մեդալի: Անհատական հաշվարկով բրոնզե մեդալի է արժանացել հայկական ակումբի մեկ այլ մասնակից՝ Զավեն Անդրեասյանը:

Մեդալների են արժանացել նաև «ՄԻԿԱ» ակումբի կանանց թիմի անդամները՝ Լիլիթ Գալոյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ Խարիկա Դրոնավալին (Հնդկաստան) և Լիլիթ Մկրտչյանն արժանացել են արծաթե մեդալների:

Երևանի «ՄԻԿԱ» ակումբի կանանց թիմը զբաղեցրել է երրորդ տեղը Բուլղարիայում անցկացված Եվրոպայի 2010 թ.-ի թիմային առաջնության արդյունքում: Տղամարդկանց թիմի արդյունքներն ավելի համեստ են, նրանք զբաղեցրել են 11-րդ տեղը, հաղորդվում է առաջնության պաշտոնական կայքում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել