Հայաստանի կառավարության շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է ստացվել հոկտեմբերի 25-ին. «Հրապարակ»

26.10.2010, 10:37
Հայաստանի կառավարության շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է ստացվել հոկտեմբերի 25-ին. «Հրապարակ»

Հայաստանի կառավարության շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն է ստացվել հոկտեմբերի 25-ին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։  

Պարբերականի հաղորդմամբ, ժամը 12-ի սահմաններում անհայտ անձ է զանգահարել և տեղեկացրել է, թե կառավարության շենքում ռումբ է տեղադրված։

Թերթը նշում է, որ կառավարության աշխատակիցները շտապ տարհանվել են, սակայն Փրկարար ծառայության և Անվտանգության ծառայության ժամանած աշխատակիցները կեսժամանոց որոնումներից հետո ոչինչ չեն հայտնաբերել, ինչից հետո կառավարության նորմալ աշխատանքը շարունակվել է։

Թերթը տարակուսանք է հայտնում կեղծ զանգի փաստը գաղտնի պահելու առնչությամբ։ -0-