Երևանի Հրազդանի կիրճում 25-ամյա երիտասարդի դիակ է հայտնաբերվել

21.10.2010, 14:33
Երևանի Հրազդանի կիրճում 25-ամյա երիտասարդի դիակ է հայտնաբերվել

Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 25-ամյա Նորայր Մարկոսյանի դիակը, հինգշաբթի հայտնում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Հոկտեմբերի 20-ին` ժամը 12.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջին հարակից Հրազդանի կիրճում դիակ է հայտնաբեվել, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները կիրճից  դուրս են բերել Երևանի բնակիչ, 1985 թ. ծնված Նորայր Մարկոսյանի դին և հանձնել  իրավապահ մարմիններին: -0-