«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում Հայաստանը 10 կետով առաջընթաց է արձանագրել

21.10.2010, 10:33
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում Հայաստանը 10 կետով առաջընթաց է արձանագրել
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում Հայաստանը 10 կետով առաջընթաց է արձանագրել

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել՝ իր դիրքը բարելավելով 10 կետով։

Կազմակերպության կայքում հրապարակված ցուցիչի համաձայն՝ Հայաստանը 2010թ.-ի վարկանիշում 27,5 միավոր է հավաքել, իսկ 2009թ.-ին, երբ Հայաստանը ցուցակում 11-րդ տողն էր զբաղեցրել, հանրապետության վարկանիշը 31,13 միավոր էր կազմել։

«Լրագրողներ առանց սահմանների» ցուցակի առաջին տասնյակում են ընդգրկվել Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Էստոնիան, Իռլանդիան։ ԱՊՀ երկրներից լավագույնն է դարձել Մոլդովան՝ զբաղեցնելով 75-րդ դիրքը, Վրաստանին 100-րդ տեղն է հասել, Ադրբեջանին՝ 152-րդ։

«Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Ռուսաստանը 140-րդ կետն է զբաղեցրել, իսկ ԱՊՀ երկրներից ամենավատ՝ 176-րդ տեղը զբաղեցրել է Թուրքմենստանը։

«Լրագրողներ առանց սահմանների» խոսքի ազատության ցուցիչի համաձայն, ամենավերջին տեղում է Էրիտրեան՝ զբաղեցնելով 178-րդ տեղը։ Խոսքի ազատության ցուցիչն ամեն տարի հրատարակվում է՝ սկսած 2002թ.-ից ։ -0-