Ռուսաստանի օրենսդրությունն ու իրավական ակտերն այսուհետ հասանելի են Երևանում

20.10.2010, 17:54
Ռուսաստանի օրենսդրությունն ու իրավական ակտերն այսուհետ հասանելի են Երևանում
Ռուսաստանի օրենսդրությունն ու իրավական ակտերն այսուհետ հասանելի են Երևանում

Ռուսաստանի Դաշնության մոտ 1,6 մլն պետական իրավական փաստաթղթեր հասանելի կլինեն ռուսական իրավական տեղեկատվության Հայաստանում գտնվող հանրային նոր Կենտրոնում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հատուկ կապի և տեղեկատվության բաժնի պետ Սերգեյ Տագունովը:   

«Նմանատիպ կենտրոնների հիմնական գաղափարը հասարակ մարդուն իրավական ռեսուրսներին դիմելու հնարավորության ընձեռումն է: Մեր հիմնական նպատակը ոչ թե խոշոր քաղաքներն են, որտեղ բոլորն Ինտերնետ հասանելիություն ունեն և կարող են անհրաժեշտ տեղեկատվության ստանալ, այլ ոչ մեծ քաղաքները և գյուղերը, որտեղ կենտրոնները գտնվում են փոստային բաժանմունքներում, գրադարաններում, ուսումնական հաստատություններում: Կենտրոնները տեխնիկապես զինված են, այնտեղ որակյալ կադրեր են աշխատում»,- ասաց Տագունովը:

Ըստ նրա, նման կենտրոնների թիվն արդեն 15 հազար է Ռուսաստանում, և ևս 100՝ Ռուսաստանի սահմաններից դուրս:

Տագունովը նշեց, որ Կենտրոններում հասանելի ցանկացած տեղեկատվություն բացարձակապես անվճար է, չկա նաև տեղեկատվության օգտագործման և փոխանցման որևէ սահմանափակում:

«Ռուսաստանում ռուսական իրավական տեղեկատվության հասանելիության կենտրոններից ամեն տարի օգտվում է ավելի քան 6 մլն մարդ»,- ասաց ԱԴԾ-ի ներկայացուցիչը:

Տագունովն ընդգծեց, որ տվյալների բազան տեղեկություններ է պարունակում Ռուսական կայսրությունից մինչև ՌԴ ընթացիկ օրենսդրությունը: -0-